Այսօր Ցյուրիխում մեկնարկում է «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» մրցաշարը: Գերհզոր կազմ ունեցող այս փորձությանը հրավիրված է նաև Լևոն Արոնյանը: Նրա մրցակիցներն են լինելու Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկն ու Սերգեյ Կարյակինը: Ընթացիկ տարում սա մեր գրոսմայստերի թվով երրորդ գերմրցաշարն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ